Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Մաքսային գործընթացների ամբողջ տեղեկատվությունը թվային մեկ հարթակում. համակարգը գործարկվել է

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին տեղի է ունեցել ExIm տեղեկատվական հարթակի պաշտոնական մեկնարկը, որին ներկա են գտնվել պետական և մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։ Հարթակն իրագործվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով՝ համահունչ Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներին։

Ողջունելով հյուրերին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է թվային փոխակերպման և միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին։ «Մեր տեսլականի հիմքում Հայաստանը որպես տարածաշրջանային և համաշխարհային տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույց դիրքավորելու հավակնոտ նպատակն է։ Մենք ձգտում ենք կերտել մի համակարգ, որտեղ մաքսային և հարկային գործընթացների բեկումնային թվայնացումը և ինտեգրումը կվերացնեն արհեստական արգելքները՝ ապահովելով անհպում, թափանցիկ և կանխատեսելի միջավայր։ ExIm տեղեկատվական հարթակն այդ տեսլականի ու ընկալումների առարկայացումն է իրական աշխարհում և համահունչ է Առևտրի դյուրացման համաձայնագրի (TFA) սկզբունքներին՝ վերացնելով տեղեկատվական պատնեշները»,-նշել է Էդուարդ Հակոբյանը։ Միաժամանակ, ՊԵԿ ղեկավարը  վստահեցրել է, որ շարունակվելու են ջանքերը մաքսային գործընկերությունը որակական նոր՝ տեխնոլոգիական բարձրագույն մակարդակի հասցնելու գործում․ «ExIm-ը մեծ ճանապարհի միայն սկիզբն է. այն անհրաժեշտ և առանցքային նախաքայլն է, որը մյուս բարեփոխումների հետ մեկտեղ հող է պատրաստում մաքսային վարչարարության մեջ արհեստական բանականության գործիքակազմի ներդրման համար»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով՝ ExIm-ի հիմքում մաքսային մարմնի աշխատանքային փորձն է, և հարթակի ստեղծման գաղափարը ծնվել է հենց իրական խնդիրներից՝ մեկտեղելու տարբեր օղակներում կուտակված գիտելիքն ու փորձը․ «Մեր նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ տվյալը կլինի հանրային, հասանելի և կիրառելի բոլորի համար։ Վստահ եմ՝ սա նոր մշակույթի սկիզբ է, որտեղ տեղեկատվությունը ոչ թե խոչընդոտ է, այլև հնարավորություն՝ ավելի դյուրացնելու արտաքին տնտեսական գործունեությունը»։

Նախագծի իրականացման գործում առանձնահատուկ է Հայաստանում Գերմանիայի դեսպանության դերակատարությունը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ցուցաբերած աջակցությունը։ Ըստ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի, զարգացման համագործակցության, մամուլի և արարողակարգի կցորդ Էվա Մեյերի, նախաձեռնությունը վերահաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու արտահանման ու ներմուծման թափանցիկ և արդյունավետ ընթացակարգեր։ Թվային լուծումը, միանշանակ, կբարելավի տեղեկատվության հասանելիությունը և մաքսային գործընթացների պլանավորումն ու կազմակերպումը։ Իսկ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի պորտֆելի մենեջեր Լետիցիա Կարնեվալիի խոսքով՝  տեղեկատվական հարթակը ոչ միայն նորարարական գործիք է և տեխնոլոգիական առաջընթաց, այլև արդյունավետ մեխանիզմ՝ խթանելու պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունն ու փոխվստահությունը։

ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը ներկայացրել է տեղեկատվական հարթակի գործառնական հնարավորություններն ու կիրառման մեխանիզմները՝ ընդգծելով հարթակի գործնական նշանակությունն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։

Միջոցառման ավարտին  ExIm տեղեկատվական հարթակի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցած ՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

ExIm տեղեկատվական հարթակի առանձնահատկությունները

ExIm-ը թվային լուծումներով ստեղծված միասնական տեղեկատվական հարթակ է, որը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար` արտահանման և ներմուծման գործընթացները դարձնելով առավել հարմարավետ, կանխատեսելի և արդյունավետ։ ExIm-ը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով՝ մեկ վայրում համախմբելով արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։ Սա նշանակում է, որ բիզնեսը կարող է արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները համակարգված ստանալ հասկանալի ձևաչափով՝ առանց տարբեր պետական մարմիններում և աղբյուրներում տեղեկատվություն որոնելու։ Հարթակը եռալեզու է։

Թվային հարթակ բոլորի համար

ExIm տեղեկատվական հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների համար՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսներ, մաքսային ներկայացուցիչներ և միջնորդներ, լոգիստիկ և բեռնափոխադրող կազմակերպություններ, ինչպես նաև սկսնակ ձեռնարկատերեր։

ExIm-ի հնարավորությունները

Հարթակը հանդես է գալիս որպես միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ ներկայացված են արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացներին վերաբերող ամբողջական տվյալները, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի նկարագրություն, օրենսդրություն, անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների, հնարավոր սահմանափակումների, ինչպես նաև գործընթացում ներգրավված այլ մարմինների վերաբերյալ տեղեկատվություն։ Բացի այդ, օգտատերը կարող է նաև ծանոթանալ ապրանքի հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային և ոչ սակագնային կարգավորումներին, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերին, վճարների դրույքաչափերի և վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին և այլ կարգավորումներին։ ԱՏԳ մասնակիցները կարող  են նաև ExIm հարթակում հետևել գործընթացների հաջորդական քայլերին, օգտվել պարզեցված ուղեցույցներից և պարզաբանումներից, ինչը, միաժամանակ, կնվազեցնի սխալվելու հավանականությունն ու ժամանակի կորուստը։

Հարթակից օգտվելը՝  պարզ և արագ

Հարթակից օգտվելը բավականին հեշտ և հարմար է․ տեղեկատվությունը դասակարգված է ըստ գործընթացների և ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Օգտատերը կարող է առանց գրանցման մուտք գործել հարթակ, ընտրել համապատասխան ուղղությունը, օրինակ՝ արտահանում, ներմուծում կամ տարանցում, ապա մուտքագրում  է հետաքրքրող ապրանքի անվանումը կամ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել տեղեկատվության ստացման նպատակը և համապատասխան երկիրը, որից հետո  համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ Բացի այդ, հարթակում ներդրված հաշվիչների միջոցով հնարավոր է հաշվարկել ներմուծման դեպքում պահանջվող վճարները և ստանալ համապատասխան տեղեկատվությունը՝ նախապես գնահատելով հնարավոր ծախսերը։ Օրինակ, քաղաքացին կարող է մինչ անձնական օգտագործման ապրանք կամ ավտոմեքենա ներմուծելը,  հենց հարթակում նախապես հաշվարկել մաքսազերծման ծախսերը և պլանավորել իր գնումը։ ԱՏԳ մասնակիցները նաև համապարփակ տեղեկատվություն կարող են ստանալ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ։

Այսպիսով, գործելով «մեկ պատուհան» սկզբունքով, ExIm-ը բիզնեսին հնարավորություն կտա նախապես գնահատել և պատկերացնել մաքսային գործընթացների ամբողջ շղթան, նվազեցնել սխալվելու հավանականությունը, ֆինանսական ռիսկերը, ժամանակի կորուստը, ինչպես նաև ավելի արդյունավետ պլանավորել ու կազմակերպել արտաքին տնտեսական գործունեությունը՝ նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։

ExIm տեղեկատվական հարթակ կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ։