Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով. Արտակ Բեգլարյան
Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը՝ ոչնչացնելու այն հայկական ու համամարդկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն: