Newspress.am-ի և «Bonheur retrouvée» ֆրանսիական կազմակերպության համատեղ ակցիան՝ Արաբկիր համայնքում
2016 թվ հոկտեմբեր ամսին նախատեսված է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կազմակերպել հերթական բարեգործական համերգը, որի հասույթը փոխանցվելու է հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Այս անգամ նախատեսված է հասույթը փոխանցել բացառապես Արաբկիր համայնքում ապրող հաշմանդամություն ունեցող 3 երեխայի, ովքեր ունեն առողջական խնդիրներ:
Ֆրանսիական «Bonheur retrouvée» կազմակերպությունը, Newspress .am-ի, Ֆրանսիայի թղթակից Արտակ Թադևոսյանի հետ համատեղ «Եկեք օգնենք երեխաներին» նախաձեռնությամբ փորձում են լուծել նաև այդ երեխաների առողջական խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում այն կազմակերպելով արտերկրում:
Աջակցության այս փուլը հայտարարվում է հատուկ Արաբկիր համայնքում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Կանխավ շնորհակալություն, տեղեկություն տրամադրելու համար:
Զանգահարել Newspress .am-ի խմբագրություն՝ 093-36-32-72 հեռախոսահամարով