Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի

«Հետաձգե'ք Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը». «Հայաքվեի» կոչը ԵՄ առաջնորդներին

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին, նրանց կառավարություններին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդարանի նախագահին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«ՀայաՔվեի» հղած նամակ-կոչում ասվում է, որ միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին կայանալիք` Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՈՒՂԻՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի ԱՐԴԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ սկզբունքները։

Հայաստանն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար` կարևոր է, որ միջազգային դերակատարները խուսափեն ցանկացած քայլից, որը կարող է մեկնաբանվել որպես ուղիղ ներգործություն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանման վրա։ Ժողովրդավարական գործընթացները պետք է զերծ մնան արտաքին քաղաքական ազդեցություններից, որոնք կարող են ընկալվել որպես ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ կամ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանին։

Գործող իշխանությունների ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ, առանց հավասարակշռված և ազգային կոնսենսուսի, վտանգում է երկրի հետագա կայունությունը և կարող է խորացնել ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից աճող ճնշումների համատեքստում։

Ուստի եվրոպական առաջնորդներն ու հաստատությունները պետք է ցուցաբերեն ռազմավարական պատասխանատվություն՝

զերծ մնալու նմանատիպ միջոցառումներին մասնակցությունից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ուղիղ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ գործող ռեժիմին,

պահպանել չեզոքություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում` առաջնահերթություն տալով երկարաժամկետ տարածաշրջանային կայունությանը և ոչ թե կարճաժամկետ դիվանագիտական սիմվոլիզմին,

դիտարկել մայիսի 4-ին նախատեսված` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն իսկ ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան և հաստատված կլինի նոր` ժողովրդական, օրինական իշխանություն` պատրաստ հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը։

Հայաստանի ապագան ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ԻՐ ԻՍԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ՝ իրական քաղաքական բազմակարծության և արդարության պայմաններում, այլ ոչ թե արտաքին ուժերի ազդեցության ստվերի ներքո։

Կանխե՛ք Հայաստանի անկայունության խորացումը, հետաձգե’ք գագաթնաժողովը»։

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Բացի այդ, մայիսի 4-5-ին Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, որտեղ ԵՄ–ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենից բացի մայիսի 5–ին նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։