Թուրքիայում հայտնաբերվել են Ադրբեջանի քաղաքացու և տեղացի բնակչի դիակներ
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները շենքի երրորդ հարկում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիակներ՝ հրազենային վերքերով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զոհերը նույնականացվել են որպես Ադրբեջանի քաղաքացի Մաիսա Բայրամովա և Ալի Մամակ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա Ալի Մամակը նախ սպանել է 40-ամյա Մաիսա Բայրամովային, ապա ինքնասպան է եղել՝ նույն զենքով կրակելով ինքն իրեն։