Թրամփը դժգոհ է Իրանի ծրագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկից և կասկածանքով է վերաբերվում դրան, քանի որ այն չի անդրադառնում Իրանի միջուկային ծրագրին:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը կարող է ներկայացնել իր պատասխանը և առաջարկներն առաջիկա օրերին։
«Նրան դուր չի գալիս առաջարկը», - ասել է պաշտոնյան։
Երկուշաբթի օրը Թրամփը քննարկել է առաջարկը իր խորհրդականների հետ, այն բանից հետո, երբ կիրակի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այն փոխանցել է Պակիստանին։