Մարկո Ռուբիոն ասել է, որ երբեք չի խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ երբեք կապ չի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Պետքարտուղարը այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես երբեք չեմ խոսել Իրանի արտգործնախարարի հետ։ Ինչպես ասացի, նա հազվադեպ է շփվում մեր հետ։ Դրանք հիմնականում անուղղակի զրույցներ են», - ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ վերջին շաբաթներին եղել են որոշ ուղղակի շփումներ՝ կապված Իսլամաբադում կայացած հանդիպումների հետ։