Անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակն է ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն շարունակվում է անտուն ադրբեջանցիներով բնակեցումն օկուպացված Արցախում:
Այս փուլում անտուն ադրբեջանցիներ են ուղարկվել Մարտակերտի շրջան, ինչպես նաև Կարմիր շուկա և Խանապատ բնակավայրերը:
Այս փուլում Մարտակերտ քաղաք է ուղարկվել 39 ընտանիք (176 մարդ), Կարմիր շուկա գյուղ՝ 16 ընտանիք (63 մարդ), իսկ Խնապատ գյուղ՝ 13 ընտանիք (60 մարդ)։
Այս ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։