Գնացքների վթար Ինդոնեզիայում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում երկու գնացք է բախվել։
Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Միջադեպի հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 84-ը։
Փրկարարական ծառայությունները ավարտել են ողջ մնացածներին դուրս բերելու գործողությունը։
Միջադեպի պատճառը չի բացահայտվել։