ԴԱԻՇ-ը դարձյալ վերահսկում է Թուրքիայից մատակարարումների ուղին
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերադարձրել են վերահսկողությունը Ալ-Ռաի քաղաքի մեծ մասի նկատմամբ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ սիրիացի ապստամբները ծայրահեղականներին դուրս են մղել Ալ-Ռաիից։ Այդ քաղաքը գտնվում է Հալեպ նահանգում գրոհայինների հենակետ տանող ուղու վրա և համարվում կարևոր կետ ԴԱԻՇ-ի ծայրահեղականների տարբեր դիրքերի միջև հաղորդակցությունների ու մատակարարումների համար։