Իրանին պայման է առաջադրվել պատժամիջոցները վերացնելու համար
ԵՄ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Իրանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նախքան պատժամիջոցների վերացումը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ դեռ շատ վաղ է Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար։
Բեռլինում ելույթ ունենալով՝ ֆոն դեր Լեյենը նշել է, որ պատժամիջոցները սահմանվել են Իրանի կողմից սեփական բնակչության նկատմամբ ճնշումների պատճառով։
«Պատժամիջոցները վերացնելու համար մենք նախ պետք է տեսնենք փոփոխություններ, հիմնարար փոփոխություններ Իրանում», - ասել է նա։