Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» դիրքերին
Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների ոչնչացումը։
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ապրիլի 26-ին իսրայելական ուժերը հարավային Լիբանանի առաջնագծի մոտ սպանել են «Հեզբոլլահի» երեք զինյալների։
Բացի այդ, ոչնչացվել են «Հեզբոլլահի» մի քանի ռազմական օբյեկտներ։
Հարվածներից հետո գրանցվել են երկրորդային պայթյուններ, որոնք վկայում են այդ շենքերում զենքի առկայության մասին։