Ես ինձ զգում եմ նվաստացած, երբ ինձ անվանում են «նորօրյա Սաշիկ»․ Աննա Հակոբյան
Ինքն իրեն Նիկոլ Փաշինյանի երկարամյա զուգընկեր անվանող Աննա Հակոբյանն այսօր՝ պատասախանելով լրագրողների հարցերին, նշել է, որ նվաստացած է զգում, երբ իրեն անվանում են «նորօրյա Սաշիկ» ։
Լրագրողի հարցին, թե մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին էին մուծվում, հիմա Աննային են մուծվում՝ հետևաբար, Աննա Հակոբյանը նորօրյա Սաշիկն է՝ նա պատասխանեց. «իմ համար դա անարժեք է, այս հարցը ուղղակի իմ արժանապատվությանը հարված է, ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետև իմ, իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելը ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը, ես ինձ զգում եմ նվաստացած, երբ որ իմ ներկայությամբ նման միտք է հնչում»։
Այնուհետև նա հիշեցրեց լրատվամիջոցների ղեկավարներին ուղղված իր առաջարկը՝ թե ինչպես կարող են փոխել հանրային խուսույթը։ Լրագրողները հիշեցրին իր ու Նիկոլ Փաշինյանի խոսույթները, բառապաշարը, որին նա արձագանքեց, որ կարող են նաև դրանք քննարկել։