«Կրթվելը նորաձև» շարժումը կառավարությունից չի ֆինանսավորվել․ Աննա Հակոբյան
Փաշինյանի նախկին ու ներկա տիկին Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ «Կրթվելը նորաձև» շարժումը, չի ունեցել ֆինանսավորում, և կառավարությունը չի ֆինանսավորել «Կրթվելը նորաձև է» շարժումը։
Նա պնդում է, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը, չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ, շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Նիկոլ Փաշինյանի՝ որպես բանախոս հանդես գալու ժամանակ։
«Կառավարությունը ոչ թե շարժում է ֆինանսավորել, կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել, ընդամենը «Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվում, չի ֆինանսավորվել և չի ֆինանսավորվելու։ Դա հասարակական շարժում է, հանրային շարժում է և չի ենթադրում ֆինանսավորում։ Մինչև այսօր այդ շարժումը չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն:
«Իմ քայլը» հիմնադրամը ունի «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը իրենից ենթադրում է 6 տարբեր փուլերով ծրագրեր, դրանք շարժման աջակից ծրագրեր են, որոնց մեջ մտնում են ակումբները, կրթաթոշակները, ոչ ուսանողական տարիքում գտնվող մարդկանց, որոնք հնարավորություն ունեն նորից սովորելու, լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացները: Դրանք բոլորը «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կոմպոնենտներ են, որոնք հաստատվել եմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից»։
Անդրադառնալով անանուն նվիրատվություններին նա նշեց, որ «Իմ քայելը» հիմնադրամը գործում է իր շնորհիվ մեր բոլոր նվիրատուների, որոնց շնորհիվ, որոնց աջակցությամբ կարողանում են իրականացնել հսկայածավալ ծրագրեր։