Մալիում հարձակման հետևանքով վիրավորվել են երկրի հետախուզության պետը և բանակի շտաբի պետը
Մալիի հետախուզության պետը և երկրի զինված ուժերի շտաբի պետը վիրավորվել են զինյալների հարձակումների ժամանակ:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ հետախուզության պետ գեներալ Մոդիբո Կոնեն և բանակի շտաբի պետ գեներալ Ումար Դիարան վիրավորվել են ապրիլի 25-ին Կաթի քաղաքի վրա զինյալների հարձակումների ժամանակ։
Ավելի վաղ Մալիի իշխանությունները հայտնել էին պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին Կաթիում գտնվող նրա նստավայրի վրա հարձակման ժամանակ: