Ուկրաինայի բանակի կազմում կռվող հերթական ադրբեջանցին է զոհվել
Ուկրաինայի ադրբեջանցիների Միացյալ կոնգրեսը հայտնել է 20-ամյա Իսմայիլ Ասկերովի մահվան մասին: Նա ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 24-ին, Խարկովում։
Կազմակերպության տվյալներով՝ Ասկերովը մահացել է 2026 թվականի ապրիլի 18-ին՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանի Շևչենկո գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս։
Կոնգրեսը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին և ընկերներին։