Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ընդունել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո։ Մենք կարող ենք հաստատել», - «Ինտերֆաքս»-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հանդիպման վերաբերյալ հարցին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում խորհրդակցություններից հետո մեկնել է Մոսկվա:
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեսպանը հավելել է, որ բանակցությունների ընթացքում Արաղչին ռուս պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանում վերջին զարգացումները և հրադադարը։