Սպանվել է Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան
Մալիի պաշտպանության նախարար և վետերանների հարցերով նախարար Սադիո Կամարան սպանվել է հարձակման ժամանակ։
Կառավարության խոսնակ Իսա Ուսման Կուլիբալին այս մասին հայտարարել է պետական հեռուստատեսությամբ։
Նրա խոսքով՝ Կամարան սպանվել է ապրիլի 25-ին՝ տան վրա զինյալների հարձակման ժամանակ, որտեղ այդ պահին մնում էր նախարարը։
Կամարայի վիճակի մասին հակասական տեղեկություններ էին ստացվել։ Սկզբում Մալիի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախարարը չի տուժել հարձակման ժամանակ։
Ավելի ուշ Jeune Afrique ամսագիրը հայտնել էր, որ նախարարը սպանվել է Բամակոյի արվարձանում գտնվող Կաթի բանակային բազայում գտնվող իր նստավայրի մոտ պայթուցիկներով լի բեռնատարի պայթյունի հետևանքով։