Իրանի նոր առաջարկն ԱՄՆ-ին վերաբերում է Հորմուզի նեղուցի բացմանը
Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտության կարգավորման նոր առաջարկ, որը ներառում է ամերիկյան շրջափակման վերացումը, Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսումը և հետագայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցումը։
Իրանական կողմը նոր առաջարկը Վաշինգտոնի ներկայացուցիչներին է ներկայացրել Պակիստանի միջնորդությամբ։
«Նախաձեռնությունը նպատակ ունի խզել բանակցային գործընթացում առկա փակուղին և լուծել միջուկային զիջումների ծավալի վերաբերյալ անհամաձայնությունները, որոնք Իրանի ղեկավարությունը պատրաստ է անել Թրամփի վարչակազմի հետ համաձայնության հասնելու համար», - նշում է հրատարակությունը։
Axios-ի փոխանցմամբ՝ իրանական նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի լուծման և ամերիկյան շրջափակման վերացման վրա:
Առաջարկվում է, որ երկու կողմերն էլ երկարաձգեն գործող հրադադարը: