«Արսենալը» պարտության մատնեց «Նյուքասլին»
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ պարտության մատնեց 1:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից 9-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն։
«Արսենալը» 73 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն 70 միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նյուքասլ Յունայթեդը» 14-րդն է՝ 42 միավոր։