ՌԴ ԱԳՆ-ն հակամարտ կողմերին հորդորում է կատարել մարտական բախումների դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը
Մոսկվան հորդորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ կատարել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:
Արտաքին գործերի նախարարն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտու իրադրության սրման կապակցությամբ:
«Հորդորում ենք կողմերին՝ կատարել մարտական բախումների անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ այդ պայմանավոորվածությունների խախտումներ եւ, իհարկե, շահագրգռված ենք, որ քաղաքական ճանապարհով դրական տեղաշարժեր դիտվեն այդ չափազանց բարդ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ»,-ասել Է Լավրովը: