Թվում էր, թե քարացել է սրտներս, բայց Աննայի կորուստը ևս մեկ անգամ տակնուվրա արեց ներսս, ահավոր, ահավոր ցավ է. Լիդա Առուշանյան
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը` Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայրդ 10 տարի դիմացավ առանց քեզ, Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի։
Մեր ուժեղ մայրերը երբեք չեն հաղթահարում այս ցավը. պարզապես ապրում են դրա հետ կողք-կողքի, քայլում համընթաց, մինչև գա իրենց զավակների հետ վերամիավորվելու ժամը...
Թվում էր, թե քարացել է սրտներս, բայց Աննայի կորուստը ևս մեկ անգամ տակնուվրա արեց ներսս։ Ահավոր, ահավոր ցավ է։ Հազար ափսոս։
Ցավակցություններս Աբաջյանների ընտանիքին։ Համբերություն ու ուժ այս անասելի ծանր կորստի մեջ»: