2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակին, և մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նյու Յորքի ուգանդացի քաղաքապետ Զոհրան Կվամե Մամդանին։
2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ։
Այս հիշատակի օրը մենք վերահաստատում ենք հայ ժողովրդի՝ և բոլոր ժողովուրդների՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը։