Հայտնի է ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների ամսաթիվը և վայրը
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։
Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները նախ առանձին հանդիպումներ կունենան պակիստանցի միջնորդների հետ, որից հետո կքննարկեն իրանական կողմի հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խորհրդակցություններ է անցկացնում պակիստանյան կողմի հետ, որից հետո կարող են ճշգրտվել ԱՄՆ-ի հետ ուղիղ շփումների ժամկետներն ու ձևաչափը։