Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի

«Վազգենին Մեղրիի պատճառով չեն uպանել, նա ուղղակի չուներ այն «ճկունությունը», որ ուներ Քոչարյանը, «չֆայմեց», որ կռիվ տալու փոխարեն, կարելի էր պարզապես փայ մտնել»

Քոչարյանի վերաբերյալ ամենատարածված կեղծիքներից մեկը թերևս «Մեղրու փոխանակումն» է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Դանիելյանը:

«Տարիներ շարունակ կուլտիվացվել է այն պատումը, որ Քոչարյանն ուզում էր Մեղրին փոխանակել Արցախի դիմաց, ինչին, իբր թե, դեմ էր Վազգեն Սարգսյանը և հենց այդ պատճառով էլ նա սպանվեց: Այս թեզը չի դիմանում պրիմիտիվագույն քննադատությանը։ Կա մի պարզ հարց, որին չեն կարողանում հոդաբաշխ պատասխանել այս թեզը տարածողները։ Եթե Վազգենն էր խոչընդոտը, ապա ինչու՞ Մեղրին չփոխանակվեց իր մահվանից հետո: Այսինքն խնդիրը Վազգենը չէր: Իսկ գուցե Մեղրու պլանն առհասարակ կեղծիք է... տեղեկատվական դիվերսիոն գործողություն, թաքցնելու համար իրական պատճառները: 

Սովետի փլուզումից սկսած՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Հյուսիասային Կովկասի հանրապետություններում բոլոր քաղաքական պրոցեսների, հեղաշրջումների, սպանությունների և ապսատմբությունների հիմքում եղել է ընդամենը մեկ գործընթաց: Հետևյալ ժամանակագրությունը կարդացողը չի կարող չհասկանալ, որն է դա:  

1992 մարտի 2-ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում է, որ Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանի նավթը հարկավոր է տարանցել Թուրքիայի տարածքով: Ադրբեջանի նախագահ Մութալիբովը չի պատասխանում այս կոչին: 

1992 մարտի 6-ին պրո-թուրքական «Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի» ուժերը հեռացնում են նախագահ Մութալիբովին: Վերջինս մեկնում է Մոսկվա ու այնտեղ ապրում մինչև կյանքի վերջը: 

1992-ի մայիսի 9-ին Արցախի պաշտպանության ուժերը ազատագրում են Շուշին, օրեր անց՝ Լաչինը: 

1992-ի հունիսի 7-ին Ադրբեջանի նախագահ է ընտրվում Աբուլֆազ Էլչիբեյը: 

1992-ի հունիսի 12-ին ադրբեջանական զորքերը ռուսական ՎԴՎ-ի 328րդ գնդի աջակցությամբ և Վլադիմիր Շամանովի հրամանատարության տակ գրոհում են հայկական ուժերի ուղղությամբ և գրավում ԼՂԻՄ տարածքի մոտ 40%-ը:

1992-ի օգոստոսին Արցախի նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը, ՊԲ հարմանատար է նշանակվում Սամվել Բաբայանը, իսկ ՀՀ Պն է նշանակվում Վազգեն Մանուկյանը: Ռուսական զորքը սկսում է դուրս գալ շփման գծից: 

1992-ի սեպտեմբերի 8-ին, ռուսներից արդեն նեղացած Էլչիբեյը, Բաքվում ընդունում է ՄԹ նախկին վարչապետ Մարգարետ Թեչերին և համաձայնագիր է ստորագրում Բրիթիշ Պետրոլիումի հետ:

1993 մարտի 9-ին Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման առաջին համաձայնագիրը ստորագրվում է Անկարայում: Համաձայնագրում նշված էր, որ նավթամուղը պետք է անցնի Վրաստանի ԿԱՄ Հայաստանի տարածքով: 

1993-ի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը պետք է լիներ Լոնդոնում: Այցը հայտարարվել էր, պատվիրակությունները կազմ պատրաստ էին: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում պետք է ստորագրվեր «դարի գործարքը», որը թույլ կտար արևմտյան ընկերություններին շահագործել Ադրբեջանի նավթի հանքերը և այն արտահանել ոչ Ռուսաստանի տարածքով: Այս հանդիպումից երկու շաբաթ առաջ, հունիսի 13-ին գնդապետ Սուրհետ Հուսեյնովի միջոցով Հեյդար Ալիևը զինված հեղաշրջում է իրագիրծում և հեռացնում Էլչիբեյին, իսկ Հուսեյնովին նշանակում վարչապետ: Այդ ֆոնին մեր ազատամարտիկները ազատագրում են՝ Քարվաճառը, Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Կուբաթլուն, Հորադիզը, Մինջևանը և Զանգելանը: Այդ ընթացքում ՀՀ ՊՆ է նշանակվում Սերժ Սարգսյանը: 

1994-ի մայիսի 5-ին ադրբեջանական բանակի անհաջող հակագրոհներից հետո Բիշկեկում ստորագրվում է հրադադարը: Երկու շաբաթ անց Լոնդոնի ու Անկարայի կողմից սատարվող չեչեն անջատողականները մտնում են Դաղստանի տարածք և զբաղեցնում Բաքվից-Նովոռոսիյսկ տանող նավթամուղի հանգույցը: Այդ նավթամուղն անցնում էր նաև Չեչնիայի տարածքով, սակայն անջատողականները ուզում էին ցույց տալ, որ Չեչնիան շրջանցող նախագիծը Մոսկվայում քննարկելը իմաստ չունի: 

1994-ի սեպտեմբերին Ալիևը ստորագրում է «դարի գործարքը»՝ 11 ընկերություններից բաղկացած կոսնորցիումի հետ: ՌԴ կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ «չի ճանաչում այդ գործարքը» (մեջբերել եմ բառացի): Օրեր անց վարչապետ Հուսեյնովը նորից է փորձում զինված հեղաշրջում իրականացնել, սակայն տապալվում է և փախչում Մոսկվա: Ռուսաստանը պահանջում է, որ նավթը շարունակի հոսել Բաքվից Նովոռոսիյսկ, իսկ Թուրքիան, հղում անելով Չեչնիայում տիրող իրավիճակին, առաջարկում է նավթը տեղափոխել Ջեյհան Վրաստանի տարածքով: 

1994-ի նոյեմբերին Բորիս Ելցինը հրամանագիր է ստորագրում, որի հիման վրա ռուսական զորքերը մտնում են Չեչնիա: Սկսվում է առաջին Չեչենական պատերազմը: Ռուսական բանակի մատակարարումն իր վրա է վերցնում Յուկոս ընկերության սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին (սա հիշեք ապագայի համար):

1995-ի հունիսի 3-ին ՌԴ դաշնային զորքերը Նովոռոսիյսկի նավթամուղը վերցնում են վերահսկողության տակ: 

1995-ի հունիսի 13-ին ադրբեջանցիները Մոսկվայում պայմանավորվում են նավթը ուղղել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակով: 

1995-ի հունիսի 14-ին Շամիլ Բասաևը մտնում է Բուդյոնովսկ քաղաք և գրավում տեղի հիվանդանոցը, որտեղ պատանդ են պահում 1500 քաղքացի: Բուդյոնովսկը հանդիսանում էր կարևոր հանգույց Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի վրա: 

1995-ի հունիսի 17-ին ռուսական հատուկ ջոկատայինները փորձում են գրոհել հիվանդանոցը և տապալվում են: 30 հոգի զոհվում է, 400-ը վիրավորվում: Նույն օրը ՌԴ վարչապետ Չերնոմիրդինը հրահանգում է բանակցություններ սկսել գրոհայինների հետ, որի արդյունքում ռուսական զորքերը դուրս են բերվում Չեչնիայից, իսկ գրոհայինները վերադառնում են Չեչնիա: Ռուսաստանը նորից կորցնում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղի վերահսկողությունը: 

1996-ի սեպտեմբերի 22-ին Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որի արդյունքները ընդդիմությունը վիճարկում է և փորձում գրոհել Ազգային Ժողովի շենքը: Ցուցարարները ծեծի են ենթարկում ԱԺ նախագահ Արարկցյանին ու փոխանախագահ Սահակյանին: Իշխանություններին հաջողվում է ցրել ցուցարարներին: Տեղի է ունենում Սիրադեղյանի հայտնի կենացը և դրա ձայնագրությունը: 

1996-ի նոյեմբերի 4-ին Տեր-Պետրսոյանը հեռացնում է վարչապետ Հրանտ Բագրատյանին և նրա փոխարեն նշանակում Արմեն Սարգսյանին, ով տարիներ անց կդառնա Լոնդոնյան Բրիթիշ Պետրոլիումի ֆունկցիոներ: 

1996-ի դեկտեմբերի 9-ին Լիսաբոնում տեղի է ունենում ԵԱՀԿ գագաթաժողովը, բոլոր մասնակից երկրները համաձայնեցնում են ավարտական հռչակագրի տեքստը, բոլորը բացի Հայաստանից: Նախագահ Տեր-Պետրոսյանը դիմում է աննախադեպ քայլի և վետո է կիրառում ավարտական փաստաթղթի վրա, որում ընդգրկված էին արևմուտքի կողմից առաջ տարվող ոչ հայանպաստ ձևակերպումներ: Մեր դիվանագետների հավաստմամբ բանը հասնում է հայ և ադրբեջանցի պատվիրակությունների քաշքուկի: 

1997-ի մարտին 7-ին վարչապետ Արմեն Սարգսյանը ասում է, որ մեկնում է արտերկիր բուժման նպատակով և այլևս չի վերադառնում (մինչև 2018-ի ապրիլ, սրա մասին դեռ կխոսենք առանձին): 

1997-ի մարտի 20-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյանը: 

1997-ի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայկական կողմին է ներկայացնում հակամարտության լուծման այսպես կոչված «փուլային» տարբերակը: Ռուսաստանի դրդմամբ Տեր-Պետրոսյանը այն ստիպված ընդունում է:

1997-ի նոյեմբերի 12-ին Հեյդար Ալիևը հանդիսավոր բացում է «Չիրագ-1» նավթահորի փականը, որից ադրբեջանական նավթը ուղղվում է Նովոռոսիյսկ:

1997-ի նոյեմբերի 23-ին Սաուդիան Արաբիան հայտարարում է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացման իր որոշման մասին, ինչը կտրուկ փլուզում է նավթի գները: 

1997-ի դեկտեմբերի 21-ին Սաուդյան ահաբեկիչներ Խատաբի ու Աբու Բաքրի գլխավորությամբ չեչենները հարձակվում են Դաղստանի Բույնակսկ քաղաքում գնտվող ՌԴ դաշնային ուժերի 136րդ մոտոհրաձգային ավանի վրա: 

1998-ի հունվարի 23-ին «իխշանության ձեզ հայտնի մարմինների կողմից» Տեր-Պետրոսյանին ներկայացվում է հրաժարականի պահանջ: 

1998-ի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը այցելում է ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի կեցավայր և հետը խաղում 7 պարտիա շախմատ: Վերջում նա խնդրում է Սարգսյանին միջնորդել, որպեսզի իրեն թույլ տան պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը: Սարգսյանը պնդում է, որ իր խնդրանքը իրականանալի չէ: Նրանք իրար հրաժեշտ են տալիս:   

1998-ի փետրվարի 10-ին Թբիլիսիում պիտի կայանար վերոհիշյալ արևմտյան կոնսորցիումի նիստը, որտեղ պետք է քննարկեին Բաքու-Սուպսա (Վրաստան, Փոթիի տարածքում) նավթամուղի շահագործումը: Սրանից երկու օր առաջ, փետրվարի 8-ին ականանետից կրակում են նախագահ Շևարդնաձեի մեքենայի վրա: Շևարդնաձեն ողջ է մնում: Նիստը տեղի է ունենում: 

1998-ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը վարչապետ է նշանակվում Արմեն Դարբինյանը:

1998 օգոստոսի 6-ին իր աշխատատեղում սպանվում է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Երեք ամիս անց սպանվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռոխոռունին, ևս 3 ամիս անց սպանվում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: 

1998-ի հոկտեմբերի 20-ին հատուկ ջոկատայինների գնդապետ Ակակիա Էլիավան ապստամբություն է բարձրացնում և տանկերով փակում Փոթիի ճանապարհը՝ պահանջելով Շևարդնաձեի հրաժարականը: Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ռևազ Ադամիան հայտարարում է, որ ապստամբության ետևում ՌԴ իշխանություններն են: Վրաստանի իշխանություններին հաջողվում է մարել ապստամբությունը: 

1999 մարտի 30-ին Վազգեն Սարգսյանի ՀՀԿ-ն դաշինք է կնքում Քոչարյանի մրցակից Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ: 

1999-ի ապրիլի 25-ին Քոչարյանն ու Ալիևը ունենում են առաջին երկկողմ հանդիպումը նախագահների կարգավիճակում։ Այն տեղի է ունենում Վաշինգտոնում: 

1999-ի մայիսի 30-ին տեղի են ունենում ԱԺ ընտրություններ, որտեղ հաղթող է դուրս գալիս Վազգեն Սարգսյանի դաշինքը: 

1999-ի հունիսի 11-ին Վազգեն Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ: 

1999-ի հուլիսի 16-ին Հեյդար Ալիևվն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպում են Ժնևում և առանձնազրույց ունենում: 

1999-ի օգոստոսի 7-ին չեչենները նորից հարձակվում են Դաղստանի վրա, որի արդյունքում սկսվում է երկրորդ չեչենական պատերազմը:

1999-ի օգոստոսի 18-ին Հեյդար Ալիևին Բաքվում այցելում է ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլլ Ռիչարդսոնը: Պաշտոնապես արձանագրվում է, որ կողմերը քննարկել են Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի իրագործման խնդիրները: 

1999-ի օգոստոսի 23-ին Հեյդար Ալիևը նորից հանդիպում է Քոչարյանին Ժնևում ու առանձնազրույց ունենում:

1999-ի սեպտեմբերի 11-ին Հեյդար Ալիևը հանդիպում է Քոչարյանին Յալթայում ու առանձնազրույց ունենում: 

1999 սեպտեմբերի 29-ին Վազգեն Սարգսյանը ԱՄՆ-ում հանդիպում է ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ, որտեղ քննարկվում է Արցախյան կարգավորման հարցը: Վազգեն Սարգսյանը հրաժարվում է քննարկել կարգավորումը տարածքային զիջումների համատեքստում, առաջարկելով քննարկել ապաշրջափակման հեռանկարը, առանց տարածքային զիջումների: Նա նշում է, որ նույնիսկ եթե հայերը զիջեն տարածքները, հայկական բանակը միևնույն է ունի հրթիռներ, որոնք կարող են խոցել ապագա նավթամուղը: Հետևաբար տարածքների զիջումը չի կարող նավթամուղի անվտանգությունը բարձրացնել: 

1999-ի հոկտեմբեր 11-ին տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի հայտնի հանդիպումն ու առանձնազրույցը Ալիևի հետ Սադարակում: 

1999-ի հոկտեմբեր 27-ին Վազգեն Սարգսյանը սպանվում է:

1999-ի հոկտեմբերի 29-ին Անկարայում Բիլ Ռիչարդսոնի ներկայությամբ Հեյդար Ալիևը, Էդուրդ Շևարդնաձեն, Նորսուլթան Նազարբաևը, Իսլամ Կարիմովը և Սուլեյման Դեմիրելը ստորագրում են Բաքու-Թբիլիս-Ջեյհանի համաձայնագիրը:

1999-ի նոյեմբերի 18-ին Ստամբուլում ստորագրվում է եռակողմ համաձայնագիրը Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև: 

1999-ի նոյեմբերի 19-ին Բիլ Քլինթոնը հանդիպում է Ռոբերտ Քոչարյանին և ըստ պաշտոնական հաղորդագրության արտահայտում իր «հիացմունքը Քոչարյանի վարքագծով՝ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում» (խոսքը հոկտեմբերի 27-ի մասին է): Նույն օրը նա հանդիպել է Հեյդար Ալիևին և «ընդգծել է ԱՄՆ դերը Ադրբեջանի նավթա արտահանման ուղղիների դիվերսիֆիկացման գործում», իսկ Ալիևը շեշտել է, որ «ամեն ինչ պատրատս է նավթամուղը կառուցելու համար»: Ալիևն ու Քոչարյանը այլևս առանձնազրույց ունենալու կարիք չունեն: Հաջորդ երկու տարիների ընթացքում Ալիևն ու Քոչարյանը առհասարակ չեն հանդիպում: 

2002-ի օգոստոսի 1-ին Լոնդոնում գրանցվում է Բաքու-Թբիլիս-Ջեյհան ընկերությունը: 

2002-ի սեպտեմբերի 18-ին սկսվում է նավթամուղի շինարարությունը: Նավթամուղի Ադրբեջանական հատվածի շինարարությունը հատկացվում է Հունական «CCC» ընկերությանը: Ամիսներ անց այդ ընկերության բոլոր առանցքային ֆինանսական վերահսկողության պաշտոններում հայտնվում են հայազգի անձինք: Իսկ հիշյալ ընկերության տնօրենների խորհուրդի անդամ Գևորգ Թորոյանը նշանակվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ գծով տնօրեն: 

2005-ին նավթամուղը կառուցվում է: Դրան զուգահեռ դադարեցվում է չեչեն անջատողականների ֆինանսավորումը, ինչը թույլ է տալիս Ռուսաստանին լիարժեք վերահսկողության տակ վերցնել սեփական տարածքը, որով անցնող Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը սակայն այլևս մրցակից չէ Բաքու-Թբիլիս-Ջեյհանին:

Նենց որ էդ Մեղրիի մասին հիմար մուտիլովկան, որ տարիներ շարունակ փորձում եք մեզ հրամցնել, կոխեք ո.ներդ: Մեղրիի թեման միշտ եղել ա օդ, զուտ տեղեկատվական դիվերսիա, ուշադրության շեղում: Վազգենին Մեղրիի պատճառով չեն սպանել: Նա ուղղակի չուներ այն «ճկունությունը», որ ուներ Քոչարյանը, «չֆայմեց», որ կռիվ տալու փոխարեն, կարելի էր պարզապես փայ մտնել: 

Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում հունական «CCC» ընկերությունը և Քոչարյանի այլ «արկածների» մասին ես ձեզ դեռ կպատմեմ...»: