Պակիստանում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպում նախատեսված չէ. Բաղայի
Իրանի և ԱՄՆ-ի բանակցային պատվիրակությունների միջև Պակիստանում հանդիպում նախատեսված չէ։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա պարզաբանել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այցելում է Պակիստան, որտեղ կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում նախատեսված չէ», - հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Ավելի վաղ ամերիկյան Axios կայքը հայտնել էր, որ ապրիլի 27-ին Իսլամաբադում տեղի կունենա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ևս մեկ փուլ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, շաբաթ օրը կմեկնեն Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու համար։