Իսրայելի կողմից Լիբանանի հարավում իրականացված հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել
Հարավային Լիբանանի գյուղերի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։
Իրանական Mehr լրատվական գործակալությունը հղում է կատարել Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներին։
Նախարարությունը պարզաբանել է, որ մարտի 2-ին ռազմական սրացումից ի վեր Լիբանանում մահացածների ընդհանուր թիվը հասել է 2491-ի, իսկ վիրավորների թիվը՝ 7719-ի։