Մեծ Բրիտանիան մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել որպես արգելված կազմակերպություն
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը կհարթի ճանապարհը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արգելված կազմակերպությունների ցանկում ներառելու համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այս մասին հայտարարել է The Jewish Chronicle-ին տված հարցազրույցում։
«Երբ խոսքը վերաբերում է թշնամական պետական կառույցներին և դրանց արգելմանը, մեզ անհրաժեշտ է օրենսդրական շրջանակ՝ անհրաժեշտ գործողությունները իրականացնելու համար։ Մենք համապատասխան օրինագիծը կներկայացնենք հնարավորինս շուտ։ Հաջորդ խորհրդարանական նստաշրջանը կսկսվի առաջիկա շաբաթներին, և մենք այս փաստաթուղթը կներկայացնենք քննարկման», - հայտարարել է վարչապետը։