ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի. կան զոհեր
ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութեր տեղափոխելու համար օգտագործվող նավին։
ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
Տեղեկատվության համաձայն, հարձակման ժամանակ սպանվել են երկու թմրանյութերի առևտրով զբաղվող մարդ:
«Գեներալ Ֆրենսիս Դոնովանի հրահանգով հարված է հասցվել նավին: Հետախուզությունը հաստատել է, որ նավը հետևում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներին Արևելյան Խաղաղ օվկիանոսում և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է հայտարարության մեջ։