Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ. Էդմոն Մարուքյան
«Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, այսօր ոչ թե պատերազմական գործողություններով, այլ փափուկ ուժով փորձում են մարդկանց մտքերը, պատկերացումներն իրենց անցյալի, հիշողության ռևիզիայի ենթարկել, փորձել վերանայել։
«Ասում են՝ մենք դեռ պետք է հասկանանք, թե Ցեղասպանությունը ոնց է տեղի ունեցել։ Ամբողջ աշխարհը գիտական մակարդակով, իրավական, քաղաքական հասկացել է, և գիտականորեն ապացուցվել է, որ Ցեղասպանություն եղել է»,-ասաց Մարուքյանը։