Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և, ինչպես միշտ, սգում ենք նրանց հետ միասին. Զախարովա
«Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Հայ պատմաբանների տվյալներով՝ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Ավելի քան 600,000 մարդ վտարվել է իրենց տներից, ոչնչացվել են նրանց սրբավայրերը, ինչպես նաև ճարտարապետական հուշարձանները», -Այդ մասին ապրիլի 24-ին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը այս սարսափելի ողբերգությունը սկզբից ի վեր համարել է իր սեփական վիշտը։ Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքներում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ և արարողություններ։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և, ինչպես միշտ, սգում ենք նրանց հետ այս օրը։ Ես նաև կցանկանայի բոլորին հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ և հետևողական է. չի կարող լինել որևէ արդարացում էթնիկ պատկանելության համար զանգվածային ոչնչացման համար»,-ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։