Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասով որևէ վարույթ Հակակոռուպցիոն կոմիտեում չկա. Արթուր Նահապետյան
Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասով որևէ վարույթ չկա Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքը երեկ հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումների վերաբերյալ Վարչական դատարան դիմում է ներկայացրել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջել է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։