Թրամփը խոսել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու ժամկետների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտություն չունի հնարավորինս արագ դադարեցնել Իրանի հետ ռազմական հակամարտությունը, հաղորդում է TASS-ը։
«Այն մարդիկ, ովքեր կարդում են մեռնող New York Times-ը կամ դիտում են ստախոս հեռուստաալիք CNN-ը և կարծում են, որ ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը Իրանի դեմ, պետք է հիշեն, որ ես, թերևս, ամենաքիչ ճնշման տակ գտնվող մարդն եմ, ով երբևէ զբաղեցրել է այս պաշտոնը», - գրել է նա Truth Social-ում։
«Գործարքը կկնքվի միայն այն դեպքում, եթե այն իմաստ ունենա և օգտակար լինի Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և, իհարկեաշխարհի համար», - հավելել է նախագահը։