Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս երեք շաբաթով։
Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է իր Truth Social-ի էջում։
«Ես անհամբեր սպասում եմ շուտով Սպիտակ տանը հյուրընկալելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին։ Ինձ համար մեծ պատիվ կլինի մասնակցել այս պատմական հանդիպմանը», - ասել է Թրամփը։
Օվալաձև աշխատասենյակում տեղի է ունեցել հանդիպում իսրայելցի և լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։