ԱՄՆ-ն քննարկում է Հորմուզի նեղուցում իրանական թիրախներին հարվածելու հնարավորությունը
Միացյալ Նահանգները ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերը մշակում են դրա համար ծրագրեր։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ հնարավոր թիրախների թվում կարող են լինել իրանական ականապատ նավերը և արագընթաց հարձակման նավակները։
Դիտարկվում են Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում և Պարսից ծոցի հարավում գտնվող թիրախների դեմ հարվածները։
CNN-ը նշում է, որ սկզբնապես ԱՄՆ-ն հիմնականում հարվածել է նեղուցից հեռու գտնվող թիրախներին։ Սակայն նոր ռազմավարությունը կարող է ներառել հարձակումների կենտրոնացումը ռազմավարական նշանակություն ունեցող ծովային ուղիների վրա։