Թրամփը կարող է Պուտինին հրավիրել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրավիրել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերին Մայամիում։
Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Մոսկվային պաշտոնական հրավեր դեռևս չի ուղարկվել։ Սակայն աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կհրավիրվի մասնակցելու ինչպես նախարարական, այնպես էլ բարձր մակարդակի հանդիպումներին։
Թերթի աղբյուրը նաև ընդգծել է, որ Թրամփը հստակեցրել է, որ Ռուսաստանի մասնակցությունը G20-ի բոլոր միջոցառումներին ողջունելի է։
Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։