Օկուպացված Արցախի Ակնա քաղաք է ուղարկվել բնակվելու մոտ 400 անտոն ադրբեջանցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիներով բնակեցումն օկուպացված Արցախում:
Այսօր Ակնա քաղաք են ուղարկվել անտուն ընտանիքները, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել էին երկրի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Ակնա է տեղափոխվել 110 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 397 մարդ։
Նրանք երախտագիտություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համապարփակ աջակցության համար։