Նավթի գները բարձրանում են Մերձավոր Արևելքում պատերազմի հավանական վերսկսման ֆոնին
Ապրիլի 24-ի առավոտյան նավթի գները բարձրացել են Մերձավոր Արևելքում հնարավոր նոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ մտավախությունների ֆոնին։
Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1.23 դոլարով կամ 1.17%-ով՝ հասնելով 106.3 դոլարի մեկ բարելի համար։ Ֆյուչերսները բարձրացել են 1.07 դոլարով կամ 1.12%-ով՝ հասնելով 96.92 դոլարի մեկ բարելի համար։
Գների աճը կապված է Իրանի շուրջ լարվածության մասին հաղորդագրությունների հետ։
Նախորդ օրը երկու տեսակի հում նավթի գները բարձրացել էին ավելի քան 3%-ով։
Ռազմական գործողությունների հնարավոր ինտենսիվացման մասին հաղորդագրություններից հետո գները բարձրացել էին մոտ 5 դոլարով մեկ բարելի համար։