Այսօր ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով
Այսօր ցորենը կուղարկվի Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ գնացքը բաղկացած է հինգ վագոնից։ Նշենք, որ սա՝ ապրիլ ամիսի ընթացքում արդեն երրորդ անգամն է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում ցորենի խմբաքանակ: