Բեռլինում վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել (ֆոտո)
Իրանի աքսորված թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա այսօր կարմիր հեղուկ են լցրել, երբ նա Բեռլինում մամուլի ասուլիսից հետո շենքից դուրս գալիս է եղել։ Այս մասին գրում է Associated Press-ը։
«Նա դրանից հետո ձեռքով է արել իր կողմնակիցներին, նստել մեքենան, որը հեռացել է։
Ենթադրյալ հանցագործը անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Փահլավին աքսորված է գրեթե 50 տարի։
Նրա հորը՝ Իրանի շահին, այնքանա էին ատում, որ միլիոնավոր մարդիկ 1979 թվականին դուրս եկան փողոցներ՝ նրան ստիպելով հեռանալ իշխանությունից։ Այնուամենայնիվ, Փահլավին փորձում է իրեն դիրքավորել որպես իր երկրի ապագայի խաղացող»,- գրում է գործակալությունը։