Թուրքական պատվիրակությունն օկուպացված Արցախում է
Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Թալաթ Ջանբոլատի գլխավորած պատվիրակությունն այցելել է օկուպացված Արցախ:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թուրքական պատվիրակությունը այցելել է օկուպացված Արցախում կառուցված ադրբեջանական N զորամաս և ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին։
Նշենք, որ այցի ծրագրի համաձայն՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի պատվիրակությունը կայցելի նաև օկուպացված Արցախի մի շարք հայկական մշակութային տարածքներ ևս: