Ուկրաինան պետք է մնա ԱՄՆ-ի գերակա խնդիրը. Զելենսկի
Ուկրաինան պետք է մնա Միացյալ Նահանգների համար գերակա խնդիր։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ասել է, որ չնայած հասկանում է, որ Միացյալ Նահանգները ներկայումս կենտրոնացած է Իրանի դեմ պատերազմի վրա, կարևոր է չմոռանալ Ուկրաինայի մասին, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են:
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտության լուծումը չի կարող հետաձգվել։
Զելենսկին նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սրացումը խաթարել է հիմնական զենքի մատակարարումը։