Եթե կրիվետկա-փարթի անեինք՝ կհասկանայի. Փաշինյանը չի հասկանում՝ ինչու ինքը փողոցում չպետք է «խորոված-փարթի» կազմակերպի
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչու ինքը Սարյան փողոցում չպետք է «խորոված-փարթի» կազմակերպի:
«ՀՀ հարյուրավոր փողոցներում մարդիկ խորոված են անում»,-ասաց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Լրագրղը հարցրել էր, թե՝ քաղաքացու օրը Նիկոլ Փաշինյանի պլամավորած «խորոված-փարթի»-ն արդյոք նշանակում է, որ «հեղափոխական-Փաշինյանը» առաջնային է դառնում «վարչապետ-Փաշինյանից»
«Կարծում եմ, որ Հայաստանյան որևէ իրադարձություն մեր ընտանիքներում, համենայն դեպս նրանք, ովքեր իրենց համարում են հայաստանցի և ՀՀ-ն նրանց ինքնության մասն է համարում, առանց խորոված չեն անցնում»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով.
«Քաղաքացու օրը, ամենայն հարգանքով, բայց մենք նաև պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք։ Այսինքը դուք ձեր տներում խորոված չե՞ք անում, հարգելի ներկաներ։ Քաղաքի կենտորնում էլ են խորոված անում, Քաղաքացու օրը նաև քաղաքի փողոցում էլ կարող է քաղաքացին խորոված անել, դա մեր կենցաղի անբաժանելի մասին է և փողոցն էլ մեր մեր երկրի անբաժանելի մասն է և կարող են լինել խորովածի փառատոններ, տարբեր տեղերում, ի՞նչն է դիսկոնֆորտը։ Եթե կրիվետկա-փարթի անեինք՝ կհասկանայի, կասեի՝ մի րոպե, բա մեր երկրի ինքնությունը, մեր երկրի ավանդույթները»,-ասաց Փաշինյանը: