1.5 տարի առաջ վարորդը հայհոյել է զոհվածի մորը, վերջինս էլ շիշը նետել է վարորդի ուղղությամբ. այժմ կնոջը բերման են ենթարկում (տեսանյութեր)
Համացանցում տարածված տեսանյութի հիման վրա զոհված զինծառայողի մորը՝ Անահիտ Պատատյանին ոստիկանություն են հրավիրել:
Տեսանյութում երևում է, որ կինը շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ:
Այժմ եկել են կնոջը բերման ենթարկելու: Անահիտ Պատատյանը վստահեցնում է, որ վարորդը իրեն հայհոյել է, ինչի պատճառով էլ ինքը զայրացել է և շիշը նետել նրա վրա:
«Որ եկել, ինձ գտել եք՝ բա վարորդին ինչի՞ չեք գտել, վարորդին էլ գտեք»,-ոստիկաններին ասաց կինը:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։ Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։