Ոստիկաններն այցելել են զոհված զինծառայողի բնակարան. փորձում են կոտրել դուռը. պատճառը 1.5 տարի առաջվա դեպքն է
Ոստիկանության աշխատակիցներն այս պահին 44–օրյա պատերազմում զոհված Կարապետ Բուռնազյանի բնակարանի մոտ են, և ինչպես հայտնում է News.am-ի աղբյուրը, փորձում են դուռը կոտրել, ներս մտնել։
Պատճառը այսօր համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ զոհված զինծառայողի մայրը՝ Անահիտ Պատատյանը, շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։
Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։ Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։
Այս պահի դրությամբ ոստիկանների խումբ է ժամանել նրանց բնակարան։
NEWS.am–ի տեղեկություններով զոհվածի մայրը տանը չէ, տանն են նրա մանկահասակ երեխան և մայրը։