Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 13 դի
Երեկ Արցախում դիերի փոխանակման ժամանակ հայկական կողմն ադրբեջանականին 13 դի է փոխանցել:
Այս մասին տեղեկացնում է հայտնել է ԼՂՀ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Պաշտոնապես 13 դիակ ենք հանձնել: Բայց իրենց էլ հնարավորություն ենք տվել, որ մեր դիրքերի դիմաց ընկած տասնյակների հասնող իրենց դիերը հավաքեն»,- ասել է ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Հիշեցնենք, որ հայկական կողմին են հանձնել 18 դի: