Թուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. Թյուրքագետ
Մամուլ

«Հրապարակ»․ «Կրթվելը նորաձև է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է։ «Հաջողակից՝ սկսնակ» ծրագրով գործարարներին է աջակցում, դրամաշնորհներ է բաժանում բիզնեսին, 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամության կարգ ձեռք բերածներին ու նրանց ծնողներին է ՔՊ-ի կողմը գրավում` «ֆինանսավորում», հավանաբար գիտակցելով, որ սա ամենադժգոհ զանգվածն է։ Մարզերում կանանց ակումբներ է բացում, որտեղ անվճար յոգա են պարապում: Հավանաբար, այդ յոգայի սրահները շուտով ՔՊ քարոզչության ոչ պաշտոնական կենտրոններ կդառնան։ Նաեւ լրագրողներին է կաշառում։ Այս վերջինը Աննա Հակոբյանի նոր նախաձեռնություններից է։

14 լրագրողի ապրիլի 13-15-ը «Իմ քայլը» տարել է Փարիզ՝ հաղորդակցության ու հանրային կապերի դասընթացի մասնակցելու։ Սա բարեգործական ծրագիր է լրագրողների համար, որոնք չգիտեմ` հնարավորություն ունեցե՞լ էին Փարիզում պտտվելու, թե՞ ոչ: Նրանցից ոմանք` դժվար թե: Բայց մինչ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվին Փարիզ ուղարկելը, ժուռնալիստներին «պատվիրաններ» են փոխանցել՝ լինել առավելագույնս պարտաճանաչ, լիարժեք օգտվել այս հնարավորությունից, չէ՞ որ ծրագրի իրականացման համար հիմնադրամը փող է ծախսել, որ երկրի «լրատվական ոլորտը զարգանա»։ Ինչպեսեւ սպասելի էր, Փարիզ գնացողները հիմնականում կա՛մ նիկոլական են, կա՛մ ոչ մեկի խերին ու շառին չխառնվող լրագրողներ, ինչպես, ասենք, Հոգեւոր մշակութային հեռուստաընկերությունը: Փարիզ գնացածների ցանկում պրոիշխանական «Նոր Հայաստանի», Հանրային ռադիոյի (2 հոգի), «Շանթ» հեռուստաընկերության (5 հոգի), «Հայկական ժամանակի», Հանրային հեռուստաընկերության, «Սյունիք» հեռուստաընկերության աշխատողներն էին: Վերջինիս հովանավորը Զանգեզուրի կոմբինատն է, որի մեծ փայատերերից է պետությունը: Նաեւ քիչ հայտնի ԶԼՄ-ներ կան։ Օրինակ, «Զրույց» թերթը, որի մասին անգամ արհեստական բանականությունը տեղեկություն չուներ։ Չնայած թերթի ներկայացուցիչ` տնտեսվարողների թեմաներով տարբեր թերթերի թղթակցած Կարինե Սարգսյանին մենք էլ ենք ճանաչում․ ժամանակին «Հրապարակին» էր փորձում թղթակցել, բայց ոչ այնքան հաջող։ ambion.news լրատվականի խմբագիր Հասմիկ Վիրաբյանին մենք բոլորովին այլ իմաստով գիտենք` լուսաբանել ենք նրան առաջադրված շորթման, թե խարդախության մեղադրանքն ու դատավարությունը։ Հասմիկ Վիրաբյանին կալանավորել էին, ապա վարչական հսկողություն էր կիրառվել` մանկահասակ երեխաներ ունենալու հիմքով։ Աննայի ֆոնդի օգնությամբ Փարիզ այցելած թերեւս միակ ոչ իշխանական ԶԼՄ-ն, որի ներկայացուցիչը մեկնել է Փարիզ, «Փաստ» օրաթերթն է, ոչ անհայտ վանաձորցի լրագրող Ադրինե Թորոսյանով։

Եռօրյա դասընթացի ժամանակ կատարելության ձգտող այս խմբակի մասին պատմող հաղորդագրության մեջ ասված է, որ դասընթացի առանցքային թեմաներից են լինելու քաղաքական եւ սոցիալական գործընթացների վերլուծությունն արտաքին ու ներքին դիտանկյուններից, ինչպես նաեւ՝ հասկանալը policy cycle-ի տրամաբանությունը՝ ով եւ ինչպես է ձեւավորում օրակարգը։ Խմբի անդամները Փարիզից առաջ մտքեր են արտահայտել լրագրության մասին։ Նրանցից մեկն ասել է, որ նույնիսկ լռությունն ուժ ունի մեդիայում, մյուսն էլ, թե լրագրողի դերը չի սահմանափակվում միայն իրականությունը փոխանցելով, այն նաեւ կարող է նպաստել ցանկալի իրականության ձեւավորմանը։ Այնքան դիպուկ է, կարծես հենց ՔՊ-ական լրատվության մասին ասված լինի:

Արդյո՞ք «Կրթվելը նորաձեւ է»-ի եւ «Իմ քայլի» թվարկված կազմակերպության այս ծրագրերն ընտրակաշառք չեն։ Արցունքն աչքին ծեր տատիկին, որը լալիս էր, թե լողանալու տեղ չունի, վարչապետն ասաց, որ չի կարող ոչ մի բանով օգնել, դա կդիտվի որպես ընտրակաշառք։ Իսկ գործարարներին, լրագրողներին, երիտասարդներին, կանանց տարբեր խմբերի ընտրությունից առաջ նմանատիպ լավությունների մասին խոսելն անգամ ընտրակաշառք է դիտվում։ Վարչապետի կնոջ արածը բացահայտ բարեգործություն է: Ստացվում է` նրան կարելի է ամեն ինչ․ վարչապետից բաժանվի, թե չբաժանվի, դաչաներում ապրի, թե` վարձով տանը։

Ի դեպ, տեղեկություն ունենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ առաջարկել են, որ «Իմ քայլը» հիմնադրամն այս փուլում չգործի` օրենքի տառը պահեն, անգամ առաջարկել են ժամանակավորապես փակել, սական Աննա Հակոբյանը դեմ է եղել։ Փետրվարի 27-ին նա հայտարարեց Նիկոլից բաժանվելու մասին, անգամ ասաց, որ հնարավոր է իր դեմ քրեական գործ հարուցեն: Մեկ շաբաթ անց «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը իրավական կարգավիճակ տվեցին` գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն։ Հիմնավորման մեջ նշել էին Աննա Հակոբյանի ամուսնալուծվելու հանգամանքը. «Ներկայում, ելնելով այն իրողությունից, որ շարժման հիմնադիրն այլեւս առաջին տիկնոջ կարգավիճակ չունի, նպատակ ունենալով ինչպես պահպանել եւ զարգացնել շարժման ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, այնպես էլ նոր թափ հաղորդել շարժման ընդլայնմանն ու առաջընթացին՝ կենտրոնական կոմիտեն լրամշակել է շարժման ռազմավարությունը եւ վերջինիս համահունչ՝ որոշել է ստեղծել «Կրթվելը նորաձեւ է» հասարակական կազմակերպություն»։ Թեեւ Հակոբյանը երբեք չի ունեցել առաջին տիկնոջ կարգավիճակ, որովհետեւ ամուսնությունը գրանցված չի եղել, եւ առաջին տիկին էլ նախագահի կինն է համարվում, ոչ թե՝ վարչապետի: Իսկ այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց Աննա Հակոբյանը վերադարձավ կառավարական առանձնատուն եւ առանց որեւէ բան բացատրելու ուղեկցում էր Փաշինյանին: Փաստորեն, Աննա Հակոբյանին կարելի է ՀԿ գրանցել եւ զբաղվել բարեգործությամբ, իսկ, օրինակ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, «Վետերանների միավորում» ՀԿ ղեկավար Գոհար Ղումաշյանին՝ ոչ: Հակակոռուպցիոն դատարանը նրան մեղադրում է «բարեգործության արգելքը» խախտելու համար։ Մեղադրանքի հիմքն էլ մի կցկտուր ձայնագրություն է, որում նա ընդամենը զրուցում է մի տատիկի հեռուստացույց նվիրելու շուրջ։ Զրույցը դիտվել է հանցագործություն, իսկ Աննա Հակոբյանի կողմից լրագրողների, գործարար կանանց, այլ շահառուների միլիոններ տրամադրելը բարեգործության արգելքի խախտում չէ: Նա Փաշինյանի կինն է` նրան ամեն ինչ կարելի է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում