Իսպանիայում դեմ են ՆԱՏՕ-ից դուրս գալու համար հանրաքվե անցկացնելուն
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի անդամների մեծամասնությունը դեմ է քվեարկել ձախակողմյան «Պոդեմոս» կուսակցության առաջարկին՝ ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալուն հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել են արտասահմանյան լրատվամիջոցները։
Միայն 20 անդամ է քվեարկել դաշինքից դուրս գալու օգտին, մինչդեռ 300-ը՝ դեմ։
Քսանհինգ քաղաքական գործիչ ձեռնպահ է մնացել քվեարկությունից։