Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին. վիրավորվել են լրագրողներ
Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Լիբանանի «Հեզբոլլահ» արմատական խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտին Լիբանանի հարավում։
Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակն իր Telegram-ում։
«Լիբանանի հարավում զորքերը նկատել են, որ երկու մեքենա դուրս է գալիս «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող ռազմական օբյեկտից։ Մեքենաներում գտնվող զինյալները հատել են առաջնագիծը և մոտեցել զորքերի դիրքերին՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով նրանց անվտանգության համար։ Հաստատելով, որ այդ անձինք խախտում են հրադադարը և անմիջական սպառնալիք են ներկայացնում, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են մեքենաներից մեկի և այն օբյեկտի վրա, որտեղից նրանք հեռացել էին», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածների ժամանակ վիրավորվել է երկու լրագրող։