Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային չվերթները դեռևս իրականացվում են։
Դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել իր կայքում։
«Անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային և կարող է արագ փոփոխվել։ Մենք խստորեն կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ առևտրային չվերթները դեռևս հասանելի են», - ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել Լիբանանում մնալ ամերիկայի մի շարք քաղաքացիներին, նախապես մշակել արտակարգ իրավիճակների ծրագիր և ուշադիր հետևել արդիական տեղեկատվությանը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախին հարվածներ հասցնելու մասին։